Հոգեբանները նշել են՝ որն է առնական գրավչության գլխավոր բաղադրիչը
Ավստրալացի եւ ամերիկացի հոգեբանները պարզել են, թե տղամարդու մարմնի որ բնութագրերն են առավել գրավիչ կանանց համար: Հետազոտության արդյունքները հրապարակված են Proceedings of the Royal Society B հանդեսում։
Գիտափորձին, որը կատարել են Գրիֆիտի համալսարանի եւ Կալիֆոռնիայի նահանգի համալսարանի գիտնականները, մասնակցել է 150 կին: Նրանց ցույց են տվել կիսամերկ տղամարդկանց լուսանկարներ եւ խնդրել են գնահատել նրանց գրավչությունը:
Ինչպես պարզվել է, այն, թե որքան է մկանուտ տղամարդը, 70 տոկոսի հասնող դեպքերում կանխորոշում է նրա գրավչությունը: Հասակը եւ քաշը սոսկ աննշան են ազդել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ընտրության վրա: Կանայք նախապատվությունը տվել են թիկնեղ բարեկազմ տղամարդկանց:
Գիտնականներն ստացված արդյունքները բացատրում են նրանով, որ տակավին հնագույն ժամանակներում զուգընկերոջն ընտրելիս կինը կողմնորոշվել է նրա ահեղ արտաքին տեսքով եւ ֆիզիկական ուժով: Այդ հատկությունների առկայությունը նշանակել է, որ տղամարդն ունակ է մարտնչելու եւ կկարողանա կնոջն ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: