Քովենթ-գարդենը «Ռիգոլետտո» օպերայի պրեմիերան նվիրել է Խվորոստովսկուն
Լոնդոնի Քովենթ-գարդենը Դմիտրի Խվորոստովսկու հիշատակին է նվիրել «Ռիգոլետտո» օպերայի պրեմիերան, որտեղ ռուս հռչակավոր երգիչը պետք է կատարեր գլխավոր դերերգը։
Խվորոստովսկին կյանքի 56-րդ տարում վախճանվել է նոյեմբերի 22-ին Լոնդոնում երկարատեւ հիվանդությունից հետո:
«Այսօրվա պրեմիերան նվիրված է մեծ վարպետ եւ մեծ մարդ Դմիտրի Խվորոստովսկու հիշատակին, որը ողբերգական կերպով վախճանվեց անցյալ ամսին»,- դահլիճում ասել է Օպերայի եւ բալետի թագավորական թատրոնի տնօրեն Օլիվեր Միրսը:
Դեկտեմբերի 14-ի ներկայացման մեջ Ռիգոլետտոյի դերերգը կատարել է Հունաստանից բարիտոն Դիմիտրի Պլատանիասը, որը պետք է դերը կիսեր Խվորոստովսկու հետ: Գլխավոր հերոսի դստեր՝ Ջիլդայի դերերգը հերթով կատարում են Խվորոստովսկու հայրենակցուհի Սոֆյա Ֆոմինան (նա ելույթ է ունեցել պրեմիերային) եւ բրիտանացի երգչուհի սոպրանո Լյուսի Քրոուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: