
Ծխող մարդիկ ավելի քի՞չ են գրավում հակառակ սեռին

Ծխող մարդիկ նվազ գրավիչ են հակառակ սեռի համար, այս եզրակացությանն են հանգել բրիտանացի գիտնականները Բրիստոլի համալսարանից, նրանց աշխատության արդյունքները հրապարակված են Royal Society Open Science հանդեսում:
Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 500 մարդ։ Նրանց խնդրել են երկվորյակների զույգից, որոնցից մեկը ծխում է, իսկ մյուսը՝ ոչ, ընտրել ավելի հրապուրիչ մարդու նկարը: Տղամարդկանց երկու երրորդը նախընտրել է չծխող կանանց:
Միեւնույն ժամանակ թույլ սեռի՝ հարցմանը մասնակցած ներկայացուցիչների 68 տոկոսը կատարել է համանման ընտրություն: Հետազոտության հեղինակները նշում են, որ շատերին է հայտնի օրգանիզմի վրա ծխելու բացասական ազդեցության մասին, այժմ գիտնականներին հաջողվել է արտաքին տեսքի վրա այդ սովորության ներգործության ակնառու ապացույց տրամադրել, քանի որ երկվորյակները ծագումնաբանորեն նույնական են, եւ նրանց ծերացման գործընթացը նման է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: