
Էմինեմի Revival նոր ալբոմը վաճառքում կհայտնվի դեկտեմբերի 15-ին

Էմինեմի՝ Revival անվանմամբ նոր ալբոմը վաճառքում կհայտնվի դեկտեմբերի 15-ին: Այդ մասին հաղորդվում է այն տեսահոլովակում, որը հիփ-հոփ կատարող եւ պրոդյուսեր Dr. Dre-ն (իսկական անունը՝ Անդրե Ռոմել Յանգ) հրապարակել է Instagram-ում:
Ռելիզը ներկայացրել են բժշկական պատրաստուկի գովազդի տեսքով, որն օգնում թ atrox rithimus-ից, ինչը լատիներենից թարգմանվում թ որպես «ահավոր հանգ»: «Վերջին մի քանի շաբաթներին դուք լսել եք Revival-ի եւ այն մասին, թե ինչպես են դրա օգնությամբ բուժում atrox rithimus»-ը,- նշել թ դերասանը հոլովակում:
Նա հայտնել է, որ Revival-ն իրականում պատրաստուկ չէ, այլ ալբոմ, եւ խնդրել է իրեն այլեւս հարցեր չտան, քանի որ ինքը երբեք չի հանդիպել Էմինեմին: Revival-ը կդառնա ռեփերի իններորդ ստուդիական ալբոմը: Նախորդը՝ The Marshall Mathers LP 2-ը, թողարկվել է 2013 թվականին: