Բաժիններ՝

Առաջին հանրային կինոթատրոնները Սաուդյան Արաբիայում կբացվեն 2018 թվականին. Reuters

Առաջին հանրային կինոթատրոնները Սաուդյան Արաբիայում կսկսեն աշխատել հաջորդ տարվա սկզբին: Այդ մասին, ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, դեկտեմբերի 11-ին հայտարարել է թագավորության մշակույթի եւ տեղեկատվության նախարար Ավադ Սալեհ ալ Ավադը։

«Մենք ակնկալում ենք, որ առաջին կինոթատրոնները կբացվեն 2018 թվականի մարտին»,-ասել է նա:

Ավադ Սալեհ ալ Ավադը նաեւ նշել է, որ կինոթատրոններին թույլատրագրեր հանձնելու գործընթացն արդեն սկսվել է:

Ֆիլմերի հրապարակային ցուցադրությունը Սաուդյան Արաբիայում արգելված էր 1980-ական թվականներին: Սաուդցի կրոնական գործիչները հանրային հավաքները եւ ժամանցային միջոցառումները համարում են «անառակության բույն» եւ երիտասարդությանը կոչ են անում հրաժարվել այնտեղ այցելելուց: Նաեւ նրանք արգելում են սոցիալական ցանցերից օգտվելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031