Բաժիններ՝

«Չեմ կարծում, որ «Մանչեսթեր Սիթին» կարող է անցնել ամբողջ մրցաշրջանն առանց պարտությունների». Ռայան Գիգզ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան և մարզիչ Ռայան Գիգզը կարծիք է հայտնել, որ «Մանչեսթեր Սիթին» չի կարող անցնել ամբողջ մրցաշրջանն ԱՊԼ-ում առանց պարտությունների:

«Ես չեմ կարծում, որ «Մանչեսթեր Սիթին» կկարողանա անցնել ամբողջ մրցաշրջանն առանց պարտությունների: ԱՊԼ-ի ամբողջ ժամանակաշրջանում նման բան մեկ անգամ է եղել: Դա անհնարին չէ, բայց ես չեմ կարծում, որ նրանք կկարողանան անցնել առանց պարտությունների մրցակցության բարձր մակարդակի պատճառով. «Մանչեսթեր Յունայթեդի», «Տոտենհեմի», «Արսենալի», «Չելսիի» և «Լիվերպուլի» հետ դա դժվար կլինի:

Երբ «Արսենալն» ավարտեց մրցաշրջանն առանց պարտությունների, նրանց բախտը շատ անգամներ էր բերել: Եվ գումարած դրան՝ այդ ժամանակ չկային 4 կամ 5 այնքան ուժեղ թիմեր, որոնք կարողանային նրանց հաղթել»,- Գիգզի մեկնաբանություններն է մեջբերում Sky Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս