Կանոններին դեմ. սև հարսանեկան տորթեր՝ օրիգինալության սիրահարների համար
mymodernmet.com-ը ներկայացնում է սև հարսանեկան տորթեր աշխարհի լավագույն հրուշակագործներից:
Մի քանի տարի առաջ սև տորթը շատ անսովոր երևույթ էր: Բոլորը չէ, որ կհամարձակվեին հարսանեկան արարողության համար ընտրել սև կամ, առհասարակ, մուգ երանգների տորթեր: 
Բայց այսօր սև տորթերը գրավել են շատ հարսնացուների սրտեր: 
Սև գույնը լավագույնս համադրվում է ինչպես սպիտակի և ոսկեգույնի, այնպես էլ ծաղկավոր նախշերի հետ: 
Այսպիսի տորթը, անխոս, կգրավի բոլոր հյուրերի ուշադրությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

