
«Իմ կուռք». Ռոնալդուի որդին՝ Մեսսիի մասին

Կրիշտիանու ավագի կյանքի վատագույն օրը: Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին Ինստագրամում հրապարակել է հաղորդագրություն, որը կկոտրի նրա հոր սիրտը:
Կրիշտիանու կրտսերը հրապարակել է Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հանձնման հոկտեմբերյան արարողության ժամանակ արված լուսանկար, որտեղ Ռոնալդուի որդին սեղմում է հոր գլխավոր մրցակցի՝ Լիոնել Մեսսիի ձեռքը: Լուսանկարին ուղեկցող գրությունը շատ հետաքրքիր է. «Շնորհակալություն քեզ, իմ կուռք»:
https://twitter.com/UNILADFooty/status/938061659075162112
Հրապարակումը շատ արագ հեռացվել է, իսկ դրա հեղինակը, հնարավոր է, գոտու մեկ-երկու հարված է ստացել, բայց միևնույն է, այն շատ արագ տարածվել է համացանցում:
Մեսսին պատմության մեջ «Ոսկե գնդակի» միակ հնգակի մրցանակակիրն է, բայց արդեն դեկտեմբերի 7-ին Կրիշտիանու կրտսերի հայրը և կուռքը կարող են հավասարվել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը