
«Եթե Պուտինն ասեր՝ չգնալ Խաղերին, ես, միևնույն է, կգնայի. Օլիմպիադան ավելին է, քան նախագահը». Եվգենի Կաֆելնիկով

Նախկին թենիսիստ, օլիմպիական չեմպիոն Եվգենի Կաֆելնիկովը կիսվել է կարծիքով այն մասին, թե արդյո՞ք պետք է Ռուսաստանի մարզիկները մասնակցեն Օլիմպիական խաղերին չեզոք դրոշի ներքո:
«Մեր մարզիկները 100 տոկոսով պետք է գնան 2018թ. Խաղերին: Եթե ես լինեի գործող սպորտսմեն, անպայման կգնայի: Եթե նույնիսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասեր, որ բոլոր օլիմպիականները չպետք է մասնակցեն, ես, միևնույն է, կգնայի: Ես չէի լսի նախագահին: Օլիմպիադան ավելին է, քան նախագահը»,- հայտարարել է Կաֆելնիկովը:
Դեկտեմբերի 6-ին Վլադիմիր Պուտինը հայտարարություն կանի ռուսաստանցի մարզիկների՝ Օլիմպիադայում մասնակցության կապակցությամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը