
Բիլ Գեյթսը պատմել է այն հինգ լավագույն գրքերի մասին, որոնք կարդացել է 2017 թվականին

Microsoft-ի հիմնադիրներից մեկը՝ Բիլ Գեյթսը, իր բլոգում պատմել է այն հինգ լավագույն գրքերի մասին, որոնք ինքը կարդացել է 2017 թվականին:
Միլիարդատիրոջ ցուցակում տեղ են գտել վիետնամցի գրողների երկու վեպեր, աշխատություն աղքատության մասին, պատմության վերաբերյալ գիրք եւ տրանսվեստիտ կատակերգակի ինքնակենսագրությունը։
Մասնավորապես, Գեյթսին դուր է եկել վիետնամցի Թհի Բույի «Լավագույնն, ինչ մենք կարողացանք անել» վեպը:
Դրանում պատմվում է հեղինակի ծնողների մասին, որոնք 1978 թվականին հեռացել են Վիտենամից: Նաեւ Գեյթսը նշել է Վիետ Թհան Նգուենի «Կարեկցողը» ստեղծագործությունը: Միլիարդատերն աղքատության խնդիրներով հետաքրքրվող ընթերցողներին խորհուրդ է տվել ընթերցել Մեթյու Դեսմոնդի «Վտարվածները. Ամերիկյան քաղաքի աղքատությունն ու բարեկեցությունը»:
Գործը հեղինակին Պուլիտցերյան մրցանակ է բերել: Նաեւ ցուցակ է մտել Վացլավ Սմիլի «էներգետիկան եւ քաղաքակրթությունը. Պատմություն» գիրքը, գրող, որին Գեյթսը համարել է իր սիրած հեղինակը: «Դա ամենահեշտ ընթերցանությունը չէ, բայց վերջում դուք ձեզ ավելի խելացի եւ ավելի իրազեկված կզգաք այն մասին, թե ինչպես են էներգետիկայի բնագավառում նորաստեղծությունները փոխում քաղաքակրթությունների զարգացումը»,- նշել է նա: