
«Ռեալ Մադրիդ»-«Բորուսիա». Հեղինակության խաղ երկու թիմերի համար

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին խաղը պետք է որ շատ հետաքրքիր ստացվի: Սերուցքայիններն ամեն դեպքում կմնան խմբի երկրորդ տեղում, իսկ դորտմունդյան ակումբը պետք է պայքարի Եվրոպա լիգայի ուղեգրի համար:
«Ռեալ Մադրիդ»
Շաբաթ օրը մադրիդյան ակումբը կրկին կարևոր միավորներ կորցրեց՝ այդպես էլ ոչ մի գոլ չխփելով: Անզեն աչքով էլ երևում է, որ մադրիդցիները խնդիրներ ունեն, և դորտմունդյան ակումբի նկատմամբ հաղթանակը կարող է լավ հնարավորություն լինել ճգնաժամի մասին խոսակցությունները քչացնելու համար:
«Բորուսիա»
Դորտմունդյան ակումբը տարվա հիասթափություններից մեկն էր: Ոչ ստաբիլ խաղ, վատ արդյունքներ և վերջին հնարավորությունը եվրոպական մրցաշարերում հանդես գալու համար:
Այս խաղում դրական արդյունքը կարող է դորտմունդցիներին հնարավորություն տալ խաղալու Եվրոպա լիգայում, սակայն մրցակիցը հնարավոր ամենաբարդերից է:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
- «Ռեալը» հաղթել է վերջին 5 խաղերից միայն երկուսում
- «Բորուսիան» չի կարողացել հաղթել 5 խաղում անընդմեջ
Կանխատեսում
Երկու ակումբներն էլ ապացուցելու բան ունեն այս խաղում: Մադրիդյան ակումբը պետք է ապացուցի, որ չի կորցրել հնարավորությունները Չեմպիոնների լիգայում և շարունակում է մնալ հաղթողի հիմնական հավակնորդներից մեկը:
Դորտմունդյան ակումբը պետք է ապացուցի, որ սա ժամանակավոր ճգնաժամ է, և այն դեռ կարող է ոտք մեկնել եվրոպական գրանդների հետ:
Այս թիմերի մեջ վերջին խաղերում գրանցվել են շատ գոլեր: Այդ իսկ պատճառով, այս խաղը կարող է ևս շատ գոլառատ լինել:
Հիշեցնենք, որ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:
Սիրարփի Աղաբաբյան