ՕՐՕ-ն որևէ վերաբերմունք կդրսևորի՞ Վահան Շիրխանյան-Արթուր Վարդանյան զրույցի գաղտնալսման առնչությամբ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՕՐՕ-ն որեւէ վերաբերմունք կդրսեւորի՞ օրերս դատարանի դահլիճում Նորք-Մարաշի գործի առնչությամբ հնչած Վահան Շիրխանյան-Արթուր Վարդանյան զրույցի գաղտնալսման առնչությամբ, որը հիմնականում վերաբերում էր Սեյրան Օհանյանին՝ հարցրինք ՕՐՕ-ի ներկայացուցիչ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին։

«Իհարկե` ոչ. վերաբերմունք դրսեւորելու կարիքը չկա, որովհետեւ իրավական որեւէ հետեւանք, ապացույց չկա, ընդամենը միջնորդավորված ձեւով Վահան Շիրխանյանն ասել է, որ Սեյրան Օհանյանը դժգոհություն ունի իշխանություններից, արատավոր երեւույթներից, ինքս պատգամավոր եղած ժամանակ նախարար Օհանյանի հետ շփվելիս նկատել եմ, որ բոլորիս նման նա եւս դժգոհ է շատ երեւույթներից: Չկա որեւէ հանգամանք, որով կարելի է նրան մեղադրել, եւ նա որեւէ մեկի պաշտպանության կարիքը չունի»:

Հանդիպել-խոսե՞լ եք նրա հետ: «Ոչ, անհրաժեշտություն չեմ տեսել»: Վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել։ «Ամռանը՝ «Ժառանգության» համագումարին»:

Կարո՞ղ ենք փաստել, որ ՕՐՕ-ն այլեւս ոչ ևս է: «Կարող եք, յուրաքանչյուր ընտրությունից հետո ստեղծված դաշինքներն այլեւս իրավական առումով գոյություն չեն ունենում: Այնուհանդերձ, հետագայում եւս մենք պատրաստ ենք համագործակցել Սեյրան Օհանյանի հետ»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031