Բաժիններ՝

Ամենախոշոր ադամանդներից մեկը 6,5 մլն դոլարով վաճառվել է Նյու Յորքում

Աշխարհում ամենախոշոր ադամանդներից մեկը՝ 709 կարատ քաշով, որը 2017 թվականի մարտին հայտնաբերվել է Սիեռա Լեոնեում, դեկտեմբերի 4-ին 6,5 միլիոն դոլարով վաճառվել է Նյու Յորքի աճուրդում: Այդ մասին հայտնել է Africa News հրատարակությունը: Ադամանդը գտել են երկրի արեւելքի Կոնոյի շրջանում:

Դա ամենամեծ ադամանդն է պետության պատմության մեջ եւ չափով 14-րդն աշխարհում երբեւէ գտնված քարերից: Inquirer.net պորտալի տվյալներով՝ ադամանդը ձեռք է բերել բրիտանացի ակնագործ Լորենս Գրաֆը: Քարը հայտնաբերած խումբը այն հանձնել էր իր երկրի իշխանություններին՝ հուսալով, որ դրա վաճառքից ստացված փողը կտրամադրվի Սիեռա Լեոնեի բարեկարգմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս