Բաժիններ՝

Նշվել է պատմության մեջ Սուրբ Ծննդյան տոնին նվիրված լավագույն ֆիլմը

The Independent հրատարակությունը նշել է Սուրբ Ծննդյան տոնին նվիրված բոլոր ժամանակների լավագույն ֆիլմը: Դա ամերիկացի ռեժիսոր Բիլլի Ուայլդերի «Բնակարան» ֆիլմն է, որն էկրան է բարձրացել 1960 թվականին։

«Բնակարանը» լավագույն ֆիլմն է Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: Ոչ այնպիսի Սուրբ Ծննդյան տոնի, ինչպիսին մենք կցանկանայինք տեսնել՝ բուխարիի ճարճատող կրակով, զանգակներով, ձյունով, այլ իրական Սուրբ Ծնունդով, երբեմն ուրախ, երբեմն տխուր, երբեմն միայնակ»,- նշել են քննադատները: Մասնագետներն ընդգծել են, որ, չնայած տխուր իրադարձություններին, որոնք հերոսների հետ տեղի են ունենում տոնի նախօրյակին, կինոժապավենը հանդիսականներին հույսի զգացում է նվիրում:

«Բնակարանը» «Օսկար» մրցանակի է ներկայացվել է 10 անվանակարգերում եւ ստացել է 5 արձանիկ: Գլխավոր դերերը կատարել են Ջեկ Լեմոնը եւ Շիռլի Մաքլեյնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս