Ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 5-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի՝
1․ Շենգավիթ վարչական շրջանի` Արտաշատի խճուղու 1-ից-7 հասցեների և 1-ին նրբանցքի արտադրական ձեռնարկությունների, ջերմոցային տնտեսությունների, «Նաիրիտ» գործարանի,
2․ Էրեբունի վարչական շրջանի` Արցախի պողոտայի, Երկաթուղայինների 1-ից-9 փողոցների, Աճեմյան փող․ 1-ին և 2-րդ նրբանցքների, Գ․ Նժդեհ փող․58 հասցեի, Երկաթգծի կայարանի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: