
Opta. Բրազիլիան՝ ԱԱ 2018-ի հիմնական ֆավորիտ

Հայտնի վիճակագրական ծառայությունը՝ Opta-ն, արել է Աշխարհի 2018 թվականի առաջնության իր կանխատեսումը:
Ըստ ծառայության՝ Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունում ամենից լավ շանսեր ունի Բրազիլիայի հավաքականը՝ 14,2%:
Լավագույն հնգյակում են նաև Գերմանիան (11,4%), Արգենտինան (10,9%), Ֆրանսիան (10,5%) և Իսպանիան (9,3%): Մրցաշարն ընդունող Ռուսաստանի հավաքականը փոքր հնարավորություններ ունի: Ռուսաստանի հաղթանակը 15-րդն է՝ ըստ վարկանիշի՝ 1,7%:
Սիրարփի Աղաբաբյան