Բաժիններ՝

«Ես շատ կցանկանայի, որպեսզի Պոլ Պոգբան խաղար մեր դեմ դերբիում». Պեպ Գվարդիոլա

Բայց չի ստացվի: «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի՝ սպասվող մանչեսթերյան դերբիում չմասնակցելու հարցը:

«Ես շատ կուզենայի, որպեսզի Պոգբան խաղար մեր դեմ հաջորդ շաբաթ: Ինձ դուր է գալիս խաղալ մրցակցի դեմ, որը դուրս է բերել մաքսիմալ մարտական կազմ: Վստահ եմ, որ նա չէր ցանկանա վնասվածքներ հասցնել մեր ֆուտբոլիստներին»,- ասել է Գվարդիոլան:

Պոգբան ուղղակի կարմիր քարտ ստացավ «Արսենալի» հետ խաղում՝ Էկտոր Բելյերինի դեմ թույլ տված կոպիտ խախտման համար: «Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» խաղը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, «Օլդ Թրաֆֆորդում»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031