Բաժիններ՝

Յուրգեն Կլոպը «Բորուսիայի» հարձակվող Օբամեյանգին հրավիրում է «Լիվերպուլ»

Գաբոնցին և գերմանացին կարող են վերամիավորվել Անգլիայում: «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հետաքրքրված է «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի ձեռքբերման մեջ:

Ըստ Daily Express-ի տեղեկության՝ Կլոպը մտադիր է գաբոնցով փոխարինել Դենիել Սթարիջին, ով, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից: «Լիվերպուլից» բացի, Օբամեյանգով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Չելսին»:

Հարձակվողը հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայի» կազմում 2013 թվականից:
Գաբոնցի հարձակվողը պատմել է, որ իր հետ բանակցություններ է վարել ՊՍԺ-ն: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 19 խաղերում Պիեր-Էմերիկը դարձել է 17 գոլի և 3 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031