Բաժիններ՝

«Ռեալը» հետաքրքրվում է Մոհամեդ Սալահով

Տեղեկությունը հաստատվել է: Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչ Էկտոր Կուպերը ON Sport TV-ին տված հարցազրույցում ակնարկել է, որ Մոհամեդ Սալահը, հնարավոր է, երկար չմնա «Լիվերպուլում»:

«Ես ստացել եմ հաստատված տեղեկություն, որ «Ռեալը» հետաքրքրվում է Սալահով: Բայց Մոհամեդը հիմա խաղում է հիասքանչ ակումբում: Պետք չէ շտապել»,- Կուպերին է մեջբերում Liverpool Echo-ն:

Սալահը «Լիվերպուլ» տեղափոխվեց «Ռոմայից» 2017թ. հուլիսին, 42 մլն եվրոյով: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 22 պաշտոնական խաղերում Մոհամեդը դարձել է 17 գոլի հեղինակ: Աշնանը Սալահն օգնեց Եգիպտոսի հավաքականին՝ առաջին անգամ 28 տարվա մեջ դուրս գալ ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031