
Լեոնիդ Սլուցկին հեռացվեց «Հալլ Սիթիից»

Հոգեվարքն ավարտվեց: «Հալլը» հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկու հեռացման մասին: Պայմանագիրը չեղարկվել է կողմերի երկկողմ համաձայնությամբ:
«Ես կցանկանայի» շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր կապված են «Հալլի» հետ՝ սկսած ֆուտբոլիստներից և աշխատակազմից, վերջացրած սեփականատերերով և հատկապես՝ երկրպագուներով: Դա շատ ծանր, բայց հուզիչ ժամանակահատված էր ինձ համար»,- ասել է Սլուցկին պաշտոնական կայքին:
Սլուցկու փոխարինողի անունը դեռ հայտնի չէ: Ռուաստանի հավաքականի նախկին մարզչի ղեկավարությամբ «Հալլը» 20 տուրերում հաղթել է ընդամենը 4 խաղերում և տեղավորվել է մրցաշարային աղյուսակի 20-րդ հորիզոնականում: «Վագրերի» առանց հաղթանակների սերիան հասել է 7 խաղի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը