
«Արիսաբալագան շատ լավ դարպասապահ է, բայց իմը չէ». Զինեդին Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Ատլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագայի նկատմամբ մադրիդյան ակումբի հետաքրքրության մասին տեղեկությունը:
Ավելի վաղ Marca-ն հաղորդել էր, որ «Արքայական ակումբը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ձեռք բերել բասկյան ակումբի դարպասապահին և պատրաստ է վճարել նրա համար 20 մլն եվրո:
«Ինձ միշտ հաճելի է եղել աշխատել լավագույն դարպասապահների հետ և ըստ իս Կեյլոր Նավասը լավագույնն է: Ես միշտ կաջակցեմ և չեմ կասկածի ակումբի դարպասապահներին՝ ներառյալ Կեյլորին, Կիկո Կասիլյային և մյուսներին: Կեպան շատ ավ դարպասապահ է, բայց իմը չէ»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը