Բաժիններ՝

Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևը թողարկել է իր «Աշնանային վալս» երգի հոլովակը

You Tube տեսահոսթինգում հայտնվել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի «Աշնանային վալս» երգի հոլովակը, որը պետության ղեկավարի պաշտոնը թողել է նոյեմբերի 24-ին:

Աթամբաեւի՝ ղրղզերենով գրված քնարական երգը՝ քաղաքային ռոմանսի մոլոդիկայով, կատարել է «Գլխավոր բեմ» ռուսական շոուի ֆինալիստ Կայրաթ Պրիմբերդիեւը՝ Էստրադային խմբի նվագակցությամբ։

Ղրղզստանի նախկին նախագահը որպես հեղինակ-կատարող հանրապետությունում հայտնի է դարձել անցյալ տարի, իր երգերի ալբոմի ձայնագրումից հետո, որը նա զուգադիպեցրել էր իր 60-ամյակին, որպեսզի նվեր մատուցի հարազատներին ու մերձավորներին: Համացանցում հայտնվել են Աթամբաեւի «Ի հեճուկս ճակատագրի», Հայրենական մեծ պատերազմի ճակատային զինվորներին նվիրված «Ես չեմ կարող առանց քեզ ապրել», «Ես չեմ վախենում մեռնել», «Ռիտա» եւ այլ երգերի տեսահոլովակները: Նրա երգերը դարձել են ղրղզական ինտերնետի հիթեր՝ ի հայտ բերելով բազմաթիվ քավեր-տարբերակներ:

Աթամբաեւը՝ հանրապետության խոշորագույն բիզնեսմեններից մեկը, որը 2004 թվականին տեղ է գտել ղրղզական ԶԼՄ-ների կողմից կազմված երկրի հարուստ մարդկանց թոփ-100-ում, միշտ էլ գրական ստեղծագործությամբ զբաղվելու հակում է ունեցել: 1983 թվականից նա ԽՍՀՄ գրողների միության անդամ է: Ներկայում հասարակական հիմունքներով գլխավորում է Ղրղզստանի գրողների Գրական հիմնադրամը: Նա քանիցս հայտարարել է, որ նախագահական ժամկետի լրանալուց հետո պլանավորում է իրեն նվիրել ստեղծագործական գործունեությանը:

https://www.youtube.com/watch?v=qpB87zgf8_8

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս