Բաժիններ՝

Սի Ցզինպինը կոչ է արել չինացիներին հեղափոխություն կազմակերպել զուգարաններում

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը Չինաստանի քաղաքացիներին կոչ է արել «հեղափոխականացնելու զուգարանները»՝ ներքին զբոսաշրջության զարգացման եւ կյանքի որակի բարելավման համար: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով «Սինհուան»։

Չինաստանի առաջնորդի խոսքով՝ «զուգարանների խնդիրը մանրուք չէ, այլ քաղաքակիրթ քաղաքների եւ գյուղերի շինարարության կարեւոր ասպեկտ»:

Նշվում է, որ Սի Ցզինպինը դեռ 2015 թվականին է սկսել «զուգարանային հեղափոխությունը»: Ավելի վաղ երկրի տեղական իշխանությունները բազմաթիվ գանգատներ էին ստանում զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող վայրերում զուգարանների հակասանիտարական վիճակի մասին: Պետության ղեկավարը վստահ է, որ հիգիենայի կանոնները պահպանելը եւ զուգարանները կարգի բերելը կօգնեն ստեղծելու քաղաքակիրթ հասարակություն:

Նա նշել է, որ վերջին երեք տարում տուրիստական ընկերություններն արդիականացրել են շուրջ 68 հազար զուգարան: Մինչեւ 2020 թվականը պլանավորվում է կարգի բերել եւս 64 հազար զուգարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս