 
                        Չինաստանում աշխարհում առաջին անգամ վիրահատություն են կատարել 3D-տպագրության ոսկրահյուսվածքի օգտագործմամբ
 
                                    Հարավարեւմտյան Չինաստանի Չունցին կենտրոնական ենթակայության քաղաքում 3D-տպագրության տեխնոլոգիայի օգտագործմամբ կատարվել է ծնկահոդի՝ աշխարհում առաջին վիրահատությունը: Ինչպես նոյեմբերի 27-ին հայտնել է Չինաստանի միջազգային ռադիոն, 84-ամյա հիվանդի համար նոր հյուսվածքներ ստեղծելիս օգտագործվել է հազվագյուտ մետաղ՝ տանտալ։
Ինչպես հայտարարել են բժիշկները, վիրահատությունը հաջող է անցել: Տղամարդը վիրահատությունից հետո արդեն առաջին օրը կարողացել է «նոր» ծնկով ինքնուրույն կատարել հիմնական շարժումները, եւ, ինչպես սպասվում է, չորս- հինգ օրից արդեն դուրս կգրվի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        