Լուի վան Գալին ԱՊԼ-ում հետաքրքրում են միայն թոփ-4 ակումբները
Հոլանդացի մարզիչ Լուի վան Գալն Անգլիայում պատրաստ է գլխավորել միայն մեծ ակումբներ: «Էվերթոնի» մարզչական աթոռը շարունակում է դատարկ մնալ Ռոնալդ Կումանին հեռացնելուց հետո:
Շշուկներն այդ աշխատանքի հետ կապում էին վան Գալին, բայց Լուին բացառում է այդ տարբերակը: Լրագրող Քերի Բրաունը պնդում է, որ վան Գալն ասել է, որ ԱՊԼ-ում իրեն հետաքրքրում են միայն մեծ ակումբների առաջարկները: Ընդ որում, այդպիսի սահմանման տակ հոլանդացու համար ընկնում են միայն 4, այլ ոչ թե՝ 6 ակումբներ:
Ենթադրվում է, որ հիմա «Էվերթոնի» գլխավոր նպատակն «Ուոտֆորդի» մարզիչ Մարկու Սիլվան է: Լուին արդեն գլխավորել է անգլիական մեծ ակումբներից մեկը՝ «Մանչեսթեր Յունայթեդը»: Հոլանդացու օրոք «կարմիր սատանաները» մեկ անգամ գրավել են 4-րդ տեղը, իսկ 2-րդ անգամ՝ 5-րդ տեղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը