Բաժիններ՝

«Հալլը» ուզում է Լեոնիդ Սլուցկիին փոխարինել Նայջել Էթկինսով

Կարծես Ռուսաստանի հավաքականի նախկին մարզչի փոխարինողն արդեն հայտնի է:
«Հալլ Սիթիի» գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին հեռացման եզրին է: Նոյեմբերի 21-ին «վագրերը» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի խաղացին «Միլուոլի» հետ և առանց հաղթանակների սերիան հասցրեցին 5 խաղի:

«Հալլ Սիթիի» ղեկավարությունն անհանգստացած է թիմի արդյունքներով և դիտարկում է Սլուցկիի փոխարինողների թեկնածությունները: Ըստ Hull Daily Mail-ի տվյալների՝ պաշտոնին հավակնում է Նայջել Էթկինսը, ով ավելի վաղ գլխավորել է «Շեֆիլդը», «Ռեդինգը», «Սաութհեմփթոնը» և այլ թիմեր:

Սլուցկին ընդունեց «Հալլը» 2017թ. ամռանը: 18 տուրերից հետո Սլուցկիի թիմը հավաքել է 18 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 20-րդ հորիզոնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս