
Քիմ Քարդաշյանը պլաստիկե կոշիկներ է ցուցադրել նոր հավաքածուից

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նկարահանել է մի տեսանյութ, որտեղ ցուցադրել է նոր, դեռեւս վաճառքում չհայտնված կոշիկների հավաքածու՝ Off-White եւ Jimmy Choo-ի կոլաբորացիայից:
Այդ մասին հայտնել է HypeBae-ը: Հոլովակը զետեղված է պորտալի You-Tube-ալիքում: Հոլովակում երեւում են երկու զույգ նավկոշիկներ՝ սպիտակ՝ ժապավենակապով եւ պլաստիկե թափանցիկ՝ բյուրեղներով: Հրատարակության տվյալներով՝ դրանք վաճառքում կհայտնվեն 2018 թվականի փետրվարին։