«Եթե Դուք ուզում եք հարց տալ՝ «Առինջ մոլի» հետ կապված, ապա մի քիչ այլ կերպ ձևակերպեք». Կարեն Կարապետյան

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը վարչապետից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա վերաբերվում վերջին շրջանում մամուլը ողողած ՊԵԿ-ի առանձին ներկայացուցիչների վայրագություններին:

«Եթե կա նման դեպք, պետք է հետաքննվի: Եթե Դուք ուզում եք հարց տալ «Առինջ մոլի» հետ կապված, ապա մի քիչ այլ կերպ ձևակերպեք, որ ես էլ կարողանամ պատասխանել»,- ի պատասխան՝ ասաց Կ. Կարապետյանը:

Գ. Պետրոսյանը նկատեց, որ ինքը կոնկրետ հարց է տվել վերջին շրջանում մամուլը ողողած դեպքերի մասին, իսկ վրաերթը տեղի է ունեցել հենց «Առինջ մոլում»:

Վարչապետն ասաց, որ համապատասխան մարմինները դրանով զբաղվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930