«Մի 30 տարեկան կին եկավ, ասաց՝ «գիտե՞ս, եկել եմ՝ էրեխուս թաղես, սառավ-մահացավ»». Վարդան Ղուկասյան

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը կրկին խոսեց Գյումրիում առկա խնդիրների մասին՝ նկատելով, որ քաղաքային բյուջեն շատ քիչ է այդ խնդիրները լուծելու համար:

Նրա խոսքով՝ նախկին տարիներին դոմիկներում ապրող ընտանիքներին տրվում էր վառելիքի գումար. «Այսօր քաղաքում 3000 տնակներ կան, այնտեղ ապրող մարդիկ հիվանդություններ են ձեռք բերել: 1999 թվականին, երբ քաղաքապետ էի, մի 30 տարեկան կին եկավ, ասաց՝ «գիտե՞ս՝ եկել եմ՝ էրեխուս թաղես, սառավ-մահացավ»: Այսպիսի վիճակ է»:

Ի պատասխան՝ ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ պետք է այնպես անել, որ քաղաքն ինքը կարողանա իր եկամուտները շատացնել. «Եկեք այլ ճանապարհներ գտնենք՝ Գյումրիում այդ խնդիրները լուծելու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930