
77 տարվա ընթացքում «Ջիպերի» էվոլյուցիան՝ 2 րոպեանոց հոլովակում

YouTube-ում հայտնվել է մի տեսահոլովակ, որտեղ ցուցադրված է Jeep ընկերության արտաճանապարհայինների էվոլյուցիան: Տեսանյութը հրապարակված է Donut Media ալիքում։ Հոլովակում ցուցադրված առաջին մոդելը Bantam Reconnaissance ռազմական արտոճանապարհայինն է, որը թողարկել են 1940 թվականին:
Ցուցակում վերջինն այն պիկապն է, որը, ինչպես ենթադրվում է, կկոչվի Scrambler: Այս մոդելը դեռեւս պաշտոնապես չի ներկայացվել: Donut Media ալիքի հեղինակներն ամեն շաբաթ հրապարակում են տեսանյութեր, որոնք նվիրված են որեւէ մեկ մոդելի էվոլյուցիային: Այս հոլովակների հերոսներն են արդեն դարձել Ford Mustang-ը, Nissan Skyline-ը եւ Honda Civic-ը: