Բաժիններ՝

Ավելի քան 1 միլիոն օգտատեր բեռնել է WhatsApp-ի կեղծ հավելվածը

Google Play-ում հայտնվել է «Update WhatsApp» կեղծ հավելվածը, որն օգտագործում էր WhatsApp հավելվածի լոգոն և հանդես էր գալիս՝ որպես հավելվածի պաշտոնական թարմացում:

Կեղծ հավելվածի հեղինակը կարողացել էր  Google-ին լավ ծանոթ լինելու շնորհիվ անգամ կրկնօրինակել WhatsApp-ի անունն այնպես, ինչպես իրական հավելվածում է:

Անվան մեջ տարբերությունը չնչին էր, և դա էր պատճառը, որ ոչ մի օգտատեր չի զգացել տարբերությունը:

Կեղծ հավելվածը չէր տարածում վիրուսներ և չէր վնասում սմարթֆոնին, սակայն այն զբաղվում էր այլ հավելվածների գովազդով: Չնայած այն օգտագործվում էր գովազդ տարածելու նպատակով՝ օգտագործման մեծ մասշտաբների հասնելուց հետո այն կարող էր նաև գողանալ օգտատերերի անձնական տվյալները:

Կարդացեք նաև

Google-ը միայն անցյալ գիշեր է հեռացրել կեղծ հավելվածը, սակայն չկան երաշխիքներ, որ այս  հավելվածը կրկին չի տարածվի:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս