Բաժիններ՝

Կարիճների սեզոնը բացված է. խուսափեք նրան սիրահարվելուց

Կարիճներին կա՛մ սիրում են, կամ ատում։ Նրանց դեպքում այլ տարբերակ չկա։ Ամենաինտենսիվ, բարդ ու զգացմունքային մարդիկ են։ Կարիճի սիրելու դեպքում դատապարտված եք, քանի որ նա տարբերվում է կենդանակերպի մյուս բոլոր նշաններից։ Բաժանման դեպքում նա իր հետ տանում է ձեր մի մասը։ Նա կարող է միաժամանակ երկու տարբեր մարդ լինել՝ գրավիչ և սարսափելի նույն պահին։ Նա կարող է երեկույթի հոգին լինել, բայց երբ այն ավարտվում է, Կարիճը կարող է հրաշալի ժամանակ անցկացնել միայնության պայմաններում։

Soulpost.ru-ն գրում է, որ Կարիճներն անհույս ռոմանտիկ են ու հուսահատ ռեալիստ։ Նրանք տեսնում են մարդկանց իրական կերպարը և կարող են ձեզ ասել ամենադաժան ճշմարտությունը։ Հեշտությամբ հասկանում են սուտը։

Կարիճը կարող է և՛ կրքոտ ու ջերմ լինել, և՛ սառը ու դաժան։ Նա իր շուրջ բարձր պատեր է կառուցում՝ իրեն ցավից ու հիասթափությունից պաշտպանելու համար։ Եթե ձեզ հաջողվել է մտերիմ հարաբերություններ ունենալ Կարիճի հետ, կարող եք համարել, որ ձեր բախտը բերել է։ Նվիրվածությունն ամեն ինչ է Կարիճի համար։ Նա չի դավաճանի ձեզ և չի խաբի, քանի որ նախընտրում է ճշմարտությունն ասել ձեր դեմքին։ Մարդկանց մի մասը Կարիճներին անսիրտ ու սառն է համարում, բայց յուրաքանչյուր ոք, ով սիրել է Կարիճի, գիտի, որ նրա սիրտը խորն է, մութ ու լի սիրով։ Կարիճները խոսում են միայն այն ժամանակ, երբ դա իմաստ ունի, ավելի շատ լսում են, քան խոսում։ Առաջին հայացքից սարկազմը կարող է գերակայող թվալ, բայց Կարիճի լավագույն կողմերը տեսնելու համար համբերություն է հարկավոր։

Խուսափեք Կարիճին սիրահարվելուց, քանի որ նա կփոխի ձեր սպասումները սիրո ու հարաբերությունների մասին։ Նա ձեզ համար ստանդարտ կդառնա, ում հետ կհամեմատեք բոլորին։

Կարդացեք նաև

Կարիճը նվիրված է, կպայքարի ձեզ համար, կաջակցի ձեզ, եթե դրա կարիքն ունենաք։ Նա ձեզ լավագույն խորհուրդները կտա և կաջակցի ձեզ, երբ բոլորը ձեզ մենակ թողնեն։ Նա կներդնի բոլոր հնարավոր և անհնարին ջանքերն այն մարդկանց համար, ովքեր արժանի են դրան։ Նա ամբողջ կյանքում կշարունակի լինել ձեր ընկերը, եթե արժանանաք նրա վստահությանը։ Բայց եթե Կարիճը հասկանա, որ ստում եք, ձեզ լավ բան չի սպասվում։ Նա ձեզ դուրս կհանի իր կյանքից՝ առանց որևէ բացատրություն տալու։ Նա պարզապես կանհետանա։ Նա ձեզ երկրորդ հնարավորություն չի տա, քանի որ հավատում է, որ մարդիկ մեկ անգամ են ցույց տալիս իրենց իրական դեմքը։ Նա չի ներում, քանի որ մի անգամ խաբելու դեպքում Կարիճն այլևս երբեք չի հավատա ձեզ։

Կարիճի ամենասարսափելի հատկությունը. նա վերահսկում է իր բոլոր զգացմունքները, նույնիսկ ամենավատ զգացմունքները։ Զգույշ եղեք, եթե դարձել եք Կարիճի թշնամին։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս