
Ցուցադրվել է նոր սերնդի Jeep Wrangler-ը

Jeep ընկերությունը հրապարակել է նոր սերնդի Wrangler արտաճանապարհային ավտոմոբիլի առաջին պաշտոնական լուսանկարները: Ավտոմոբիլի հրապարակային դեբյուտը կկայանա նոյեմբերի վերջին Լոս Անջելեսի մոտորշոուում։
Դատելով ըստ լուսանկարների՝ «Ռենգլերը» կատարված է նախորդի ոճով՝ պահպանելով գլխամասի լույսի կլոր «դասական» ցոլալապտերները, թափքի հանովի պանելները եւ հետգցովի դիմապակին:
Արտաճանապարհային ավտոմոբիլի տեխնիկական ներքին սարքավորանքի մասին պաշտոնական տեղեկատվություն տակավին չկա. այն կհրապարակեն Լոս Անջելեսում մոդելի պրեմիերայի նախօրեին: Մայիսին լրտեսները բացահայտել են նոր Jeep Wrangler-ի ինտերիերը, իսկ մինչ այդ հայտնվել էին արտաճանապարհային ավտոմոբիլի էքստերիերի նկարները:
Սպասվում է, որ շարժիչային գամմայի մեջ կմտնեն երկլիտրանոց «քառյակը», 3.6 վեցգլանանի ագրեգատը եւ, հետագայում, դիզելային շարժիչ եւ նույնիսկ հիբրիդային ուժային կայանք: