600 ձիաուժ կոնցեպտով Audi-ն ցնցել է Լաս-Վեգասը
Audi գերմանական ավտոմոբիլային ընկերությունը ցուցադրել է TT Clubsport մարզական մոդելի կոնցեպտը: Այդ մասին հայտնել է HighSnobiety-ը: Ավտոմեքենայի շնորհանդեսը տեղի է ունեցել Լաս-Վեգասում (ԱՄՆ-ի Նևադայի նահանգ) ընթացող ավտոմեքենաների և սարքավորումների SEMA մասնագիտացված ցուցահանդեսում: Ավտոմեքենան հանդերձված է 600 ձիաուժ հզորությամբ հնգագլան 2,5-լիտրանոց շարժիչով:
Թափքը 14 սանտիմետրով ավելի լայն է դարձել TT բազային մոդելի համեմատությամբ: Ըստ արտադրողի տվյալների, ժամում մինչև 100 կիլոմետր թափառքի համար պահանջվում է 3,6 վայրկյան. առավելագույն արագությունը ժամում 310 կիլոմետր է:
Տեխնիկական այլ տվյալներ չեն բացահայտվում: Մասնագետները բարձր են գնահատել կոնցեպտը, նշելով, որ դիզայներներին ոգեշնչել է 1980-ական թվականներին վերջի Audi 90 IMSA GTO մրցարշավային ավտոմեքենան: Ավտոմեքենայի սերիական թողարկման պլանների մասին չի հաղորդվում: Audi-ն գերմանական ավտոարտադրող է, մտնում է Volkswagen Group-ի կազմի մեջ: Ընկերությունը հիմնադրվել է 1932 թվականին: Ներկայում նրա կենտրոնակայանը գտնվում է Գերմանիայի Ինգոլշտադտ քաղաքում: