
««Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները վճարել են տոմսի համար և կարող են սուլել նրան, ով արժանի չէ սուլոցի». Մոուրինիո

Սարկազմի արքան նորից գործի մեջ է: Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների վարքագիծը «Տոտենհեմի» դեմ խաղում: Երկրպագուները սուլոցով դիմավորեցին Մարկուս Ռեշֆորդի՝ Անտոնի Մարսիալով փոխարինումը, ով արդյունքում դարձավ միակ գոլի հեղինակը:
«Երկրպագուները վճարում են տոմսերի համար, դրա համար կարող են անել այն ամենը, ինչ ուզում են: Նրանք կարող են սուլել ֆուտբոլիստի, ով արժանի չէ սուլոցի: Նրանք կարող են սուլել ֆուտբոլիստի, ով աշխատում է՝ ինչպես ձին, ուղղակի այն բանի համար, որ խաղը նրա օգտին չի դասավորվում: Չէ՞ որ նրանք վճարել են տոմսերի համար: Նրանց թույլատրելի է ամեն ինչ: Նրանք կարող են սուլել մարզչին, սուլել յուրաքանչյուրին, ում ուզենան: Այստեղ ես ոչ մի պրոբլեմ չունեմ»,- հայտարարել է Ժոզեն:
«Մանչեսթեր Յունայթեդը» գրավում է 2-րդ տեղն ԱՊԼ-ում՝ հետ մնալով առաջատար «Մանչեսթեր Սիթիից» 5 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը