Զինվորը ծառայակցի ինքնաձիգը նետել է դիրքի զուգարանի անցքը՝ նրա կողմից դիտորդի պարտականությունները կատարելիս քնելու համար
Ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել պարտադիր ժամկետային զինծառայողի վերաբերյալ քրեական գործը։
Քրեական գործի նախաքննության ընթացքում շարքային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ, հանդիսանալով հաշվարկի վարորդ, մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում դիտորդի պարտականությունները կատարելիս քնելու, ինչպես նաև դիրքի տարածքում զինծառայողների կողմից մաքրվող հատվածում միզելու համար, մեկ այլ շարքային զինծառայողի կողմից իրեն դիտողություն անելու և նախատելու պատճառով, վերջինիս վրեժխնդիր լինելու շարժառիթով, դիրքի գետնատնակի զինաբուրգից գաղտնի հափշտակել է նրան ամրակցված, հրազեն հանդիսացող ԱԿՄ տեսակի ինքնաձիգը և նետել է դիրքի տարածքում գտնվող զուգարանի անցքը:
Խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը։