Բաժիններ՝

«Հարի Քեյնին գնելու միտքն անընդհատ իմ գլխում է». Ֆլորենտինո Պերես

«Ռեալի» նախագահը երազում է անգլիական սուպերհարձակվողի տրանսֆերի մասին: Ֆլորենտինո Պերեսը պատմել է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին ձեռք բերելու ցանկության մասին:

«Քեյնին գնելու մասին միտքը գլխիցս չի հեռանում: Նա գերազանց է և, բացի այդ, երիտասարդ ֆուտբոլիստ է: Նա դեռ առջևում շատ տարիներ ունի, որպեսզի ավելի զարգանա, բայց մենք հիացած ենք Քարիմ Բենզեմայով: Ես չեմ հարցրել «Տոտենհեմի» նախագահին Քեյնի արժեքի մասին, որովհետև նա կասի՝ 250 մլն եվրո»,- հայտարարել է Պերեսը Goal-ին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քեյնի վերաբերյալ գործարքում «Ռեալը» պատրաստ է ներգրավել Բեյլին և Մայորալին: Քեյնն ԱՊԼ-ի վերջին երկու մրցաշրջանների լավագույն ռմբարկուն է: Transfermarkt-ը Քեյնին գնահատում է 60 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս