ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Աշնանային խնայողություններ» ակցիան

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է հատուկ առաջարկ՝ ֆիզիկական անձանց համար ավանդների մասով:  Սկսած 23.10.2017 թ.-ից ՎՏԲ-Հայաստան Բանկում AMD և USD արժույթներով «Շահավետ» և «Պրոգրեսիվ» ավանդները ձևակերպելիս գործելու են «Աշնանային խնայողություններ» ակցիայի պայմանները:

Ակցիայի շրջանակներում նշված ավանդների համար գործում են բարձր տոկոսադրույքներ. AMD-ով ավանդների տոկոսադրույքները` մինչև 10%, USD-ով՝ մինչև 3%: Հաճախորդների հարմարավետության բարձրացման նպատակով Բանկում գործում է նաև ամսական պարբերականությամբ ավանդների տոկոսները ստանալու հնարավորություն:

Ակցիայի ժամկետ՝ մինչև 25.12.2017թ.:

«Շահավետ» և «Պրոգրեսիվ» ավանդները կարող են ձևակերպել ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք առավելագույնը 730 օր ժամկետով: «Շահավետ» ավանդն ունի ավելի բարձր եկամտաբերություն, սակայն չի նախատեսում  միջոցների  մուտքագրում  և ելքագրում ավանդի գործողության ընթացքում: «Պրոգրեսիվ» ավանդը նախատեսում է միջոցների համալրում, ինչը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին աստիճանաբար կուտակել միջոցներ կոնկրետ նպատակներով ու միաժամանակ ստանալ ավանդի մնացորդի տոկոսները: Վերոնշյալ ավանդները ձևակերպելիս Բանկը տրամադրում է հաճախորդներին նվեր՝ VISA կամ MasterCard պլաստիկ քարտ:

Ավելի մանրամասն տեղեկություններ ակցիայի պայմանների վերաբերյալ կարելի է իմանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղային ցանցում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

Տեսանյութեր

Լրահոս