Բաժիններ՝

Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

2017թ-ի հոկտեմբերի 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 83,386,979 դոլար 480.79 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 88,529,361 ԱՄՆ դոլար 482.21 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 11,200,000 դոլարի առք եւ վաճառք 481,82 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,299,622 EUR 565.37 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 16,870,731 EUR 569,08 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,360,904,548 ՌԴ ռուբլի 8.35 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 477,327,294 ՌԴ ռուբլի 8.44 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս