Բաժիններ՝

Որքանով է աճել աշխատավարձը պետական և մասնավոր հատվածներում

2017 թվականի հունվար-սեպտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 189 928 դրամ։ Այդ թվում, պետական հատվածում ամսական աշխատավարձը կազմել է 160 135 դրամ, մասնավոր հատվածում՝ 225 950 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ նախնական մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ զեկույցում։

2016 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ՝ միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 2,4%-ով։ Այդ թվում՝ մասնավոր հատվածում աշխատավարձն աճել է 3,1%-ով, իսկ պետական հատվածում փոփոխություն չի կրել։

Ամսական կտրվածքով պատկերն այսպիսին է. միջին աշխատավարձը սեպտեմբերին կազմել է 191 199 դրամ (պետական հատվածում՝ 160 500 դրամ, մասնավոր հատվածում՝ 226 770 դրամ)։ Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ միջին աշխատավարձն աճել է 2%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս