
«Նեյմա՞րը, թե՞ Էդեն Ազարը. առանց որևէ կասկածի՝ Ազարը». ՊՍԺ-ի պաշտպան

Երևում է՝ մոտակա տրանսֆերային պատուհանի ժամանակ Թոմաս Մյոնիեն կընկերանա Էդինսոն Կավանիին:
ՊՍԺ-ի և Բելգիայի հավաքականի պաշտպան Թոմաս Մյոնիեն կատարել է անհավանական հայտարարություն:
«Նեյմա՞րը, թե՞ Էդեն Ազարը. առանց որևէ կասկածի՝ Ազարը: Էդենը բացառիկ ֆուտբոլիստ է: Նա ցուցադրեց դա վերջերս կայացած՝ Կիպրոսի դեմ խաղում: Էդենը մեծ ֆուտբոլիստ է: Նա թիմին միշտ տանում է իր ետևից:
Չեմպիոնների լիգա՞ն, թե՞ ԱԱ-ն: Հաղթանակը Չեմպիոնների լիգայում հիասքանչ է, բայց երբ դու հաղթում ես քո երկրի համար, դա ավելի մեծ բան է»,- Մյոնիեին է մեջբերում HLN-ը:
2017-18թթ. մրցաշրջանում անցկացրած 9 խաղերում Նեյմարը դարձել է 8 գոլի և 8 ասիստի հեղինակ: Ազարի հաշվին գրանցվել է 3 ասիստ՝ անցկացրած 9 խաղերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը