«Միլանում» իրավիճակը շտկելու համար Մոնտելային տվել են 3 խաղ
«Ջենովայի», «Կիևոյի» և «Յուվենթուսի» դեմ մենամարտերը կդառնան վճռորոշ «Միլանի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելայի ճակատագրում:
«Միլանի» ղեկավարությունը հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել թիմի մարզիչ Վինչենցո Մոնտելային «Ինտերի» դեմ դե լա Մադոնինա դերբիում կրած պարտությունից հետո, սակայն, ինչպես հայտնում է Quotidiano Sportivo-ն, ևս մեկ պարտությունբ Իտալիայի առաջնության հաջորդ 3 տուրերից մեկում կարող է դառնալ նրա համար ճակատագրական:
Եթե «Ջենովայի» (հոկտեմբերի 22) և «Կիևոյի» (հոկտեմբերի 25) դեմ հանդիպումները «ռոսոներների» համար կլինեն ոչ հեշտ, բայց միանգամայն անցողիկ, ապա տուրի երրորդ խաղը պետք է Մոնտելայի մեջ առաջացնի լուրջ զգուշավորություն. հոկտեմբերի 28-ին «Սան Սիրո» կայցելի «Յուվենթուսը»:
Կրելով անընդմեջ 3 պարտություն՝ «Միլանը» 8 տուրերից հետո հավաքելով 12 միավոր, գրավում է 10-րդ հորիզոնականբ Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը