Բաժիններ՝

«Գաղտնի նյութերի» նոր եթերաշրջանում սպառնացել են դժոխք սարքել Երկրի վրա

Ցանցում հայտնվել է «Գաղտնի նյութեր» սերիալի տասնմեկերորդ եթերաշրջանի պրոմոհոլովակը: Հոլովակը հրապարակված է The X-Files-ի YouTube-ալիքում։

Միստիկական դետեկտիվի նոր մասում հատուկ գործակալներ Սքառլին եւ Մալդերը փորձում են կանգնեցնել չարագործին, որը ցանկանում է «դժոխք սարքել Երկրի վրա»: Տասնմեկերորդ եթերաշրջանը բաղկացած կլինի 10 էպիզոդներից, պրեմիերան պլանավորված Է 2018 թվականի սկզբին:

Fox հեռուստաալիքը 2002 թվականին փակված հեռուստաշոուն վերսկսել է 2016 թվականին՝ թողարկելով տասներորդ եթերաշրջանի վեց սերիաները:

«Գաղտնի նյութեր»-ի գլխավոր դերակատարներն են՝ Դեւիդ Դուխովնին եւ Ջիլիան Անդերսոնը: Սերիալը պատմում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի պարանորմալ երեւույթների բաժնի աշխատանքի մասին:

https://www.youtube.com/watch?v=IRdrt8nPyy8

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031