
«Պարող միլիոնատերը» երկրպագուներին ցնցել է «բլուզաշրջազգեստով»

Իտալացի ձեռնարկատեր Ջանլուկա Վակին, որը հայտնի է որպես «պարող միլիոնատեր», իր Instagram-օգտահաշվում հրապարակել է լուսանկար, որտեղ նա երկար կարմիր բլուզով է, որը նա հագել է որպես շրջազգեստ: Ցանցի օգտատերերը մեկնաբանություններում հագուստը համարել են չափազանց կանացի։
Վակին ինքն իր հագուստն անվանել է «բլուզաշրջազգեստ» (shirtskirt): Մեկ օրում լուսանկարը հավաքել է 240 հազար լայք (նյութը գրելու պահին): Ջանլուկա Վակին Instagram-ի աստղ է, որտեղ նա 10 միլիոնից ավելի բաժանորդ ունի: Սոցցանցում նա զետեղում է լուսանկարներ, որոնք ներկայացնում են նրա բոհեմական կենսակերպը, ինչպես նաեւ հրապարակում իր կրակոտ պարերի տեսանյութերը: Ցանցում Վակիին անվանում են «պարող միլիոնատեր»: