![](/banners/BeFunky-design.jpg)
Արքայախնձորով ըմպելիք, որը կօգնի մաքրել օրգանիզմը, ազատվել այտուցներից ու հոդացավերից
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/FNK_Infused-Water-Pineapple-Ginger-Mint_s4x3.jpg.rend_.sniipadlarge.jpeg)
Budetezdorovy.ru-ն գրում է, որ արքայախնձորը բազմաթիվ կարևոր սննդարար նյութեր ու վիտամիններ է պարունակում, որոնք հարկավոր են օրգանիզմի լիարժեք աշխատանքի համար։ Առաջարկվող ըմպելիքը կարող է օգնել մաքրել օրգանիզմը, թեթևացնել հոդացավերը, նիհարել ու ամրացնել իմուն համակարգը։
Արքայախնձորն առանձնանում է հետևյալ հատկություններով։
• Լավացնում է վահանաձև գեղձի աշխատանքը։
• Լավացնում է նյութափոխանակությունը։
• Հեռացնում է մակաբույծներին։
• Պայքարում է բորբոքման դեմ։
• Ամրացնում է ատամներն ու լնդերը։
• Հավասարակշռում է էլեկտրոլիտների մակարդակը։ Օրգանիզմից հեռացնում է ծանր մետաղներն ու տոքսինները։
• Լավացնում է տեսողությունը։
• Օգնում է նիհարել։
Բաղադրիչներ
• միջին չափի արքայախնձոր
• անանուխի 6 տերև
• 1 լիտր ջուր։
Պատրաստման եղանակը։ Մաքրեք արքայախնձորը, մանր կտրատեք։ Տարայի մեջ ջուր լցրեք, ավելացրեք արքայախնձորը, անանուխի տերևները։ Սառնարանում թողեք 8-10 ժամ։ Օգտագործման եղանակը։ Առավոտյան արթնանալուց հետո՝ քաղցած վիճակում, խմեք 1 բաժակ։ Մնացածը խմեք օրվա ընթացքում։
Եթե առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունեք, դիմեք բժշկի օգնությանը։ Ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը