Հոգնե՞լ եք ծակոտիներից և չգիտե՞ք՝ ինչ անել. 7 արդյունավետ միջոց՝ խնդրից ազատվելու համար
Fithacker.ru-ն գրում է, որ լայնացած ծակոտիները լուրջ անհանգստություն են պատճառում շատերին, քանի որ տգեղացնում են մաշկը։ Դրանց առաջացումը կարող է պայմանավորված լինել տարբեր հանգամանքներով՝ հորմոններ, գենետիկա, սթրես, արտաքին միջավայրի գործոններ։ Գոյություն ունեն մի խումբ բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այդ խնդրից։
1. Կաթնային շիճուկ։ Այս միջոցը կարող է օգնել փակել ծակոտիները։ Լավ լվացեք դեմքը, շիճուկը քսեք բամբակի օգնությամբ։ Թողեք 20 րոպե, լվացեք տաք կամ սառը ջրով։ Կրկնեք սա ամեն օր՝ քնելուց առաջ։
2. Եղեսպակով լոսյոն։ Սա կօգնի յուղոտ մաշկ ունեցողներին։ Այն նաև հականեխիչ ազդեցություն ունի։ Դեմքին հարկավոր է քսել բամբակի օգնությամբ։
3. Պապայա։ Սա կարող է տարօրինակ թվալ, բայց այս պտուղն իսկապես օգնում է փակել ծակոտիները։ Լավագույն արդյունքի հասնելու համար լավ լվացեք դեմքը, թարմ պապայան քսեք մաշկին։ Թողեք 15 րոպե, լվացեք տաք ջրով։
4. Կավով պատրաստված դիմակ։ Սպիտակ կամ կանաչ կավի վրա մի քանի կաթիլ ջուր ավելացրեք, քսեք դեմքին։ Թողեք 15-20 րոպե։ Դեմքը լվացեք տաք ջրով։ Օգտագործեք ամեն շաբաթ, բայց ով ավելի, քան շաբաթվա ընթացքում երկու անգամ։
5. Նշի փոշի։ Եթե չեք կարողանում գտնել խանութներում, կարող եք ինքներդ պատրաստել։ Մի բուռ նուշը մանրացրեք այնքան, մինչև փոշի ստանաք։ Ավելացրեք մի փոքր ջուր, խառնուրդը քսեք դեմքին։ Թողեք 30 րոպե, լվացեք տաք ջրով։ Կրկնեք շաբաթվա ընթացքում երկու կամ երեք անգամ։
6. Կիտրոնի հյութ։ Այս տարբերակը հարկավոր է օգտագործել երեկոյան, քանի որ կիտրոնը կարող է վտանգավոր լինել, եթե այն օգտագործելուց հետո ենթարկվեք արևի ճառագայթների ներգործությանը։ Կիտրոնի հյութը մաշկին քսելու համար բամբակե կտոր օգտագործեք։ Թողեք 10 րոպե, լվացեք տաք ջրով։
7. Սպիտակուց։ Հարկավոր է պաստա պատրաստել՝ օգտագործելով ձվի սպիտակուցն ու եգիպտացորենի օսլան։ Լավ խառնեք, քսեք ամբողջ մաշկին։ Թողեք 20 րոպե, լվացեք տաք ջրով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը