Համաշխարհային առևտրի աճն այս տարի կարող է կազմել 2,4 տոկոս. ԱՀԿ-ի ղեկավար

2017 թվականին համաշխարհային առեւտրի աճը կարող է կազմել 2,4 տոկոս, սակայն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ տարին կլինի վեցերորդ տարին անընդմեջ, երբ առեւտրի աճը կկազմի 3 տոկոսից պակաս: Այդ մասին հայտարարել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Ռոբերտու Ազեվեդուն:

«2016 թվականին համաշխարհային առեւտրի աճը կազմել է մոտավորապես 1,3 տոկոս: Դա աճի ամանացածր տեմպն է 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակներից ի վեր: 2017 թվականին իրադրությունն ավելի լավ է, մենք սպասում ենք բարելավում՝ շուրջ 2,4 տոկոսով»,- ասել է Ազեվեդուն՝ ելույթ ունենալով Թռչնաբուծության եւ խոզաբուծության արտադրանքի SIAVS 2017 միջազգային ցուցահանդեսում:

«Ամենայն հավանականությամբ, չնայած այդ բարելավմանը, 2017 թվականին առեւտրի աճը կմնա 3 տոկոսից ցածր, այսինքն՝ վեց տարի անընդմեջ աճը ցածր կլինի 3 տոկոսից: Դա աննախադեպ իրավիճակ է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր»,- նշել է նա:

Առեւտրի համախարհային կազմակերպության ղեկավարը նշել է, որ տնտեսական խնդիրներն ուղեկցվում են քաղաքական մարտահրավերներով: «Աշխարհի մի շարք տարածաշրջաններում հասունանում են հակագլոբալիստական տրամադրություններ: Շատ մարդիկ կարծում են, թե գլոբալ տնտեսության, առեւտրի եւ տեխնոլոգիաների առավելություններն ստանում են նրանք, վքեր ավելի հարուստ են մյուսներից: Այս միտումն ավելի որոշակիորեն է երեւում զարգացած երկրներում»,- ասել է Ազեվեդուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս