Բիլյարդանոցում պատանդ վերցված 23-ամյա աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

«Weekend» բիլյարդանոցում պատանդ վերցված 23-ամյա աղջիկը տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց: Հիվանդանոցի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը 168.am-ին հայտնեց, որ բազմաթիվ հետազոտություններ են արվել.

«Վիճակը կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ունի բազմաթիվ կապտուկներ, բազմաթիվ կտրած վերքեր ունի մարմնի վրա և սթրեսային վիճակում է»։

Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլյարդանոցներից մեկում մի կնոջ պատանդ վերցրած տղամարդը վնասազերծվել է: Տղամարդուն վնասազերծել է դիպուկահարը:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031