
Մշակվում է ԵԱՏՄ շրջանակում առկա ինտեգրման ուղղությամբ պատնեշները վերացնելու» ճանապարհային քարտեզ

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում բացվել է Եվրասիական տնտեսական ﬕության երկրների «Եվրասիական շաբաթ» ֆորումը: Ֆորուﬕ մասնակիցները քննարկել են ﬕ շարք հարցեր, որոնք վերաբերում են եվրասիական ինտեգրացիայի տարբեր ուղղություններին՝ տնտեսական համագործակցությանը, կառավարման տարբեր մոդելների արդիականացմանը, նոր տեխնոլոգիաներին, ինչպես նաև ԵԱՏՄ շուկայի ընդհանուր սահմանափակուﬓերին:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ մոտակա հինգ տարիների ընթացքում առաջին հերթին պետք է ամրապնդվի ինտեգրումը, վերացվեն սահմանափակուﬓերը: Նրա խոսքով` ԵՏՀ-ի առաջին խնդիրն է ﬕության ընդհանուր շուկայում խոչընդոտների կրճատումը: «Մենք մշակում ենք «ճանապարհային քարտեզ», թե ինչպես համատեղ վերացնենք պատնեշները, բացառությունները, սահմանափակուﬓերը, որպեսզի ﬔր ընդհանուր շուկաները գործեն լիարժեք»,- ասել է Սարգսյանը: