Վթար Շինուհայր գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Օգոստոսի 24-ին, ժամը 10:33-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Pathfinder» մակնիշի 788 OU 61 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1969 թ. ծնված Մ. Ղ.) բախվել է «Lada Priora» մակնիշի T365 BB 163 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Զ. Գ.) և կողաշրջվել:

«Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներին (5 հոգի) մարմնական վնասվածքներով տեղափոխել են Գորիսի ԲԿ, որտեղ 1990 թ. ծնված Վ. Հ.-ը, 1956 թ. ծնված Մ. Հ.-ը, 1970 թ. ծնված Ը. Բ.-ը ստանալով բուժօգնություն դուրս են գրվել. վարորդ Մ. Ղ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ ուղևոր՝ 1954 թ. ծնված Վ. Թ.-ը տեղափոխվել է Երևան քաղաքի «Աստղիկ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Տեսանյութեր

Լրահոս